Միացյալ Նահանգներ

Արամ Ա կաթողիկոսը Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց թեմի առաջնորդից հետաքրքրվել է հրդեհի հետևանքով տուժած հայերի մասին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց թեմի առաջնորդից հետաքրքրվել է հրդեհի հետևանքով տուժած հայերի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ արք. Խաչերjանի հետ և իր մտահոգությունը հայտնել Լոս Անջելեսում բռնկված հսկայածավալ հրդեհի հետևանքների վերաբերյալ

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է կաթողիկոսարանի Cilicia TV-ի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը հետաքրքրվել է այնտեղ բնակվող հայերի մասին: 
 
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահի դրությամբ ուժգին փոթորիկն ու քամին նպաստում են, որ հրդեհը ռավել ծավալվի՝ հակառակ հրշեջների գործադրած ջանքերին: 

Հուժկու հրդեհն առավել տարածվում է Փասադենայի, Գլենդելի  և Լա Քրասենթայի հայաշատ շրջաններում: Ըստ տեղեկությունների՝ բազմաթիվ հայ ընտանիքներ արդեն իսկ ապաստան են գտել առավել ապահով շրջաններում: 

Հայկական եկեղեցիները հայտարարել են, որ իրենց դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ապաստանել եկեղեցիներում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում