Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնության 5-րդ տուրում հաղթանակ տոնեցին Արթուր Դավթյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Սարգիս Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Այժմ տղամարդկանց առաջնության առաջատար շախմատիստներն են Ռոբերտ Հովհաննիսյանը և Արթուր Դավթյանը:
Կանանց մրցաշարի 5-րդ տուրում միավորը կիսեցին Կոբակ-Ավետիսյան, Գասպարյան-Հարությունյան զույգերը: Հաղթանակի հասան Նվարդ Հայրապետյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը: 4,5 միավորով միանձնյա առաջատարը Աննա Խաչատրյանն է: 4 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը: