Հասարակական

Ակնկալում եմ, որ ընդհանրապես չունենանք առանց գծանշման ճանապարհ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ակնկալում եմ, որ ընդհանրապես չունենանք առանց գծանշման ճանապարհ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ճանապարհների կառուցման, վերանորոգման նախագծերում անպայման ներառել գծանշումները, չունենալ առանց գծանշման ճանապարհներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ կառավարության նիստում:

Նա Վայոց ձորի մարզ կատարած այցի արդյունքներով կարևորեց, որ ճանապարհները, այդ թվում գյուղական ճանապարհները նախագծելիս գծանշումներն անպայման ներառեն:

«Այդ գծանշումները մեր նախագծի արժեքն էականորեն չեն մեծացնի, բայց դրանք ցանկացած գյուղում շատ էական մթնոլորտ են փոխում: Բոլոր ճանապարհները, որոնք լավ վիճակում են, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում, պետք է գծանշել: Դա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, կրթության և սոցիալ-հոգեբանության փոփոխության մաս է: Ակնկալում եմ, որ ընդհանրապես չունենանք առանց գծանշման ճանապարհ՝ առավել ևս նորոգված, միջին նորոգված կամ հիմնանորոգված»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց արտաքին տեսքը: Նա հորդորեց բացառել նախագծում գծանշում չնախատեսելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում