Մարզեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնները հունվարի 18-19-ը ահազանգեր են ստացել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ծառայությունից, մեքենաներ արգելափակվել են Աբովյան, Հրազդան քաղաքներում, Քաղսի, Ֆանտան գյուղերում, Ճարճակիս-Մելիքգյուղ և Քուչակ Եղիպատրուշ ավտոճանապարհներին։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում