Հասարակական

Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին

1 րոպեի ընթերցում

Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու մյուս բոլոր հայ գերիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ լրացավ մեկ տարին, ինչ իր ընկեր, գործընկեր Ռուբեն Վարդանյանը բռնի և ապօրինի կերպով ձերբակալվել է Ադրբեջանի կողմից: Բազմաթիվ այլ հայերի հետ նա շարունակում է ապօրինի պահվել Բաքվում, որտեղ բացահայտորեն խախտվում են նրանց հիմնարար իրավունքները: 

«Աշխարհը չպետք է նկատի անարդարություն ու ոչինչ չանի: Ժամանակն է գործելու, հատկապես, երբ Ադրբեջանը պատրաստվում է ընդունել COP29-ը՝ ծաղրելով այն, ինչը պետք է առանցքային կլիմայական իրադարձություն լինի աշխարհի համար, որը մարդու իրավունքները համարում է իր օրակարգի առանցքը: Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Ռուբենին և Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին»,-գրել է Աֆեյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում