Հասարակական

Կառավարության անդամները մասնակցել են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի վերաբերյալ զեկույցների քննարկմանը

2 րոպեի ընթերցում

Կառավարության անդամները մասնակցել են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի վերաբերյալ զեկույցների քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության անդամները սեպտեմբերի 4-ին և 5-ին Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին Ներքին գործերի նախարարությունից։

Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։
Քննարկման ընթացքում Ռուսլան Մարանդյանը ներկայացրել է հավաքներին մասնակցության ընթացքում երեխաների (անչափահասների) իրավունքների պաշտպանության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները, այդ իրավունքների հնարավոր խախտումներին հակազդելու ներքին կառուցակարգերը։ Այդ համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել նաև ոստիկանության ծառայողների կրթական (վերապատրաստման) ծրագրին՝ ընդգծելով դրա երեխայակենտրոն բաղադրիչը։
ՆԳՆ իրավաբանական վարչության պետը ներկայացրել է նաև թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործմանը հակազդելու ուղղությամբ Ներքին գործերի նախարարության գործունեության, մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների հաշվառման, նրանց կողմից իրավախախտումների կանխարգելման, անչափահասներին աջակցության ներպետական գործիքակազմերը։
Քննարկումների ընթացքում բարձր են գնահատվել ՀՀ կառավարության ջանքերը, նաև ներկայացվել են մի շարք առաջարկներ, դիտարկումներ՝ երեխաների իրավունքների պաշտպանության շրջանակում հետագա բարեփոխումների ընթացքը սահուն ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում