Եվրոպա

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Իսպանիայի Ասթուն հանգստավայրում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իսպանական Expansión թերթը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Արագոն ինքնավար համայնքում։ 

Հաղորդվում է, որ վերելակը կարող էր խափանվել մալուխի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն միջադեպի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն։ 

Նշվում է, որ մարզում գտնվող առողջապահական ծառայություններն արդեն ահազանգել են տասնյակ տուժածների մասին։

Այս պահին կայանում կան մի քանի փրկարարական ուղղաթիռներ և մեկ տասնյակ շտապօգնության մեքենաներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում