Քաղաքականություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն Հայաստանին և Արցախին

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն Հայաստանին և Արցախին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերիհատկացումների օրինագիծըներառում է մարդասիրական օգնություն Հայաստանին՝ 60 միլիոն դոլարի չափով և 2 միլիոն դոլար՝ Արցախի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Զեկույցի տեքստում հայտարարվում է, որ «Հանձնաժողովի առաջարկը ներառում է ոչ պակաս, քան 60,000,000 ԱՄՆ դոլար Հայաստանին՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության և այլ նպատակների համար»:

Բացի այդ, «Հանձնաժողովի առաջարկը ներառում է նաև ոչ պակաս, քան 2,000,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար...(և) մտահոգված է մնում Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով` բնակարանային, պարենային անվտանգության, ջրի և սանիտարական պայմանների, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում»»,- ասվում է հաղրդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ի հավելումնԹուրքիայի նախագահական պաշտպանության վարչությանըապրանքների վաճառքն արգելելուն, օրինագիծը ներառում է Ազատության Աջակցության ակտի 907 Բանաձևի մասին միհատված: «Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ երկուսն էլ իրենց խիստ մտահոգությունն են հայտնել 907 Բանաձևի կասեցման վերաբերյալ, որը վարչակազմըկասեցրել էանցյալ շաբաթ:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեզը հայտարարեց, որ «անիմաստ է ասել, որ ԱՄՆ-ի օգնությունն ու վերապատրաստումը չեն ազդել Հայաստանի հետ իր (Ադրբեջանի) ռազմական հավասարակշռության վրա» և այնուհետև ընդգծել է, որ ինքը «կշարունակի խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և ակնկալում է, որ Պետքարտուղարությունը կգործի լիարժեք թափանցիկությամբ և կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները, որպեսզի Կոնգրեսը գնահատի Բաքվին տրամադրվող ցանկացած աջակցություն»»,- հայտնում են Համագումարից:

Նշվում է, որ հանձնաժողովի նախագահ Շիֆը ասել է, որ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելը «հակասում է մեր երկրի հիմնական ժողովրդավարական արժեքներին» և «կարող է Ալիևի վարչակարգին հնարավորություն տալ՝ շարունակել կամ ավելի ուժեղացնել իր սադրիչ գործողությունները հայերի դեմ»:

«Համագումարն իր երախտագիտությունն է հայտնում հանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին ևավագ անդամկոնգրեսական Հել Ռոջերսին՝ հայ ժողովրդին օգնելու նպատակով այս չափազանց կարևոր ֆինանսավորումն ընդգրկելու համար: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին՝ իրենց առաջնորդության և Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին ուղղվածերկկուսակցական նամակիհամար, որտեղ ուրվագծված են քաղաքականության հիմնական խնդիրները»,- հայտարարել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում