«Դիմադրություն» շարժումը Երևանում անցկացրեց աշխատանքային զրույց՝ ամփոփելով օրվա արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնությամբ ձևավորված «Դիմադրություն» շարժումը մայիսի 30-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրեց աշխատանքային զրույց՝ ամփոփելով օրվա երթերը, ցույցերի, հանդիպումների արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ ձևակերպել են այն հիմնական քաղաքական օրակարգը, որն անհրաժեշտ է Հայաստանին, Արցախին: Այդ առնչությամբ էլ հրավիրել են անցկացնել խորհրդարանի նիստ:

«Մենք մեկ ամիս է փողոցում ենք մեր հստակ պահանջներով: Մեր քաղաքական օրակարգի հիմնական առանցքը հետևյալն է՝ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին, բախումներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ շենք ներխուժելու ցանկություն չեն ունեցել: Իրենց նպատակն է եղել անցկացնել պատգամավորների ու նախարարությունների ղեկավարների հանդիպում՝ ճշգրտելու նրանց դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված:

Իշխան Սաղաթելյանը բարձր գնահատեց «Դիմադրություն» շարժմանը միացած քաղաքացիների աշխատանքը, որի շնորհիվ արդեն մեկ ամիս է տարբեր ակցիաների ու հավաքների, երթերի շնորհիվ բողոքի ձայն են բարձրացնում ու անհամաձայնություն հայտնում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ իշխանությունների վարած քաղաքականության դեմ:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին