«Երեմյան Փրոջեքթսը» 15-ամյակի միջոցառումների շրջանակում նախաձեռնել է «Արա Գեղեցիկ» բեմադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մեկ շաբաթ է, Հայաստանում ռեստորանային ոլորտի առաջատար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանում ընթանում է «Արա Գեղեցիկ» պարային երաժշտական ներկայացումը։

Այսպիսի բեմադրությունները հայոց պատմության ու մշակույթի մասին հատկապես զբոսաշրջիկներին ներկայացնելու յուրահատուկ մոտեցում են, որը «Երեմյան Փրոջեքթսը» որդեգրել է «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանի բացման օրվանից»։ Ռեստորանի հյուրերի համար նման ներկայացումներն արդեն սպասված իրադարձություն են, հայկական ավանդազրույցների, պիեսների եւ էպոսների մոտիվներով բեմադրությունները դարձել են ռեստորանի այցեքարտը և տպավորում ու գրավում են ինչպես տեղացիներին, այնպես էլ քաղաքի ու երկրի հյուրերին։

«Արա Գեղեցիկ» նոր ներկայացման հիմնական գաղափարը հայի պայքարն է, հանուն հայրենիքի ոչինչ՝ անգամ կյանքը չխնայելն ու սեփական թուլությունները հաղթահարելու կարևորությունը։ Ներկայացման բեմադրող-ռեժիսորը, խորեոգրաֆը SWAG պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Սարգսյանն է, պրոդյուսերը՝ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակը՝ Լևոն Գալստյանը, տեքստը կարդում է Խորեն Լևոնյանը։

«Արա Գեղեցիկ» երաժշտական ներկայացմանը ներգրավված են պրոֆեսիոնալ ակրոբատներ, սպորտսմեններ, կիրառվել են նոր հնարքներ, լուսաձայնային և կրակի շոուի բացառիկ էլեմենտներ։ Ներկայացումը կարող եք դիտել ամեն օր, ժամը 21:20-ին, «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանի բացօթյա բեմում։

Հայերեն

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ