Team-ը վերազինել է ավելի քան 500 բջջային կայան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Team Telecom Armenia-ն բջջային կայանների վերակառուցման և ցանցում նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում զգալիորեն բարելավել է բջջային ցանցի ծածկույթը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում։ Դրա համար ընկերությունը 4G տեխնոլոգիա է ներդրել մոտ 80 գործող կայաններում և կառուցել է տասնյակ նոր բջջային կայաններ, որոնք աշխատում են արդիական բոլոր տեխնոլոգիաներով։

«Զարգացնելով մեր թե՛ բջջային, թե՛ ֆիքսված ցանցերը, մենք ձգտում ենք, որ տեխնոլոգիաները տարածվեն համաչափ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Որակյալ կապը մասնավորապես թույլ է տալիս կրթվել, զարգանալ, գումար վաստակել, և այն պետք է հասանելի լինի բոլորին։ Լինելով հայկական ընկերություն և ազգային օպերատոր, մենք դա առաքելություն ենք համարում», - նշել է Team Telecom Armenia-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Բջջային ցանցի արդիականացման ծրագրի շրջանակներում Team Telecom Armenia-ն հզորացրել է նաև 3G ծածկույթը՝ վերազինելով 224 կայան Երևանում և 281-ը՝ մարզերում։

3G ցանցում ինտերնետի արագությունը հասնում է մինչև 40 Մբ/վ։

Հայերեն

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ