Երևանում ընդդիմությունն անցկացնում է իրազեկման ակցիաներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընդդիմադիր ուժերն անցկացնում են «Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիա, որի մեկնարկը տրվել է Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս փողոցից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգներին՝ դժգոհություն հայտնելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունից: Նա նշեց, որ այս օրերին ակտիվ ակցիաներ են իրականացնելու՝ փորձելով ներգրավել քաղաքացիներին մարզերից, հեռավոր համայնքներից:

«Այսօր նման ակցիաների մեկնարկն է: Վաղը Հայաստանի տարբեր բնակավայրերից մեր հայրենակիցները քայլերթով կշարժվեն դեպի Երևան: Նրանք լինելու են տարբեր բնակավայրերում, ներկայացնելու են երկրին սպառնացող վտանգները: Երևան շարժվող մեր հայրենակիցները մայիսի 1-ին հասնելու են Երևան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում Երևանում իրենք կազմակերպելու ենք բողոքի տարբեր ակցիաներ, երթեր, ցույցեր: Մայիսի 1-ին էլ նախատեսում են Երևանում անցկացնել հանրահավաք:

Երևանի Ազատության հրապարակում արդեն մի քանի օր է իր թիմակիցների ու համախոհների հետ բողոքի ակցիա է անցկացնում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին