Միջազգային

Շառլ Միշելը հայտնել է ռուսական գազի ու նավթի նկատմամբ պատժամիջոցների անխուսափելիության մասին

1 րոպեի ընթերցում

Շառլ Միշելը հայտնել է ռուսական գազի ու նավթի նկատմամբ պատժամիջոցների անխուսափելիության մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները վաղ, թե ուշ ներառելու են նաև նավթի ու գազի սեկտորը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

Խոսելով Ռուսաստանի նկատմամբ ապագա սահմանափակումների մասին՝ նա նշել է. «Վաղ, թե ուշ մենք կկենտրոնանանք նավթի ու գազի վրա»:

Միշելի խոսքով՝ ԵՄ անդամ 27 պետություն մշտապես քննարկում են, թե ինչպես «առավելագույնի հասցնել ճնշումը Կրեմլի նկատմամբ՝ փոխելու ռուսական իշխանությունների վարքագիծը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում