Միջազգային

Հնդիկ գործարարը Իլոն Մասկին առաջարկել է «Թվիթեր»-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը

1 րոպեի ընթերցում

Հնդիկ գործարարը Իլոն Մասկին առաջարկել է «Թվիթեր»-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային կոմերցիոն ոլորտում գործունեություն ծավալող հնդկական խոշոր Snapdeal ընկերության ղեկավար Կունալ Բահլն առաջարկել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին «Թվիթեր»-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Mint պարբերականը:

«Իլոն Մասկը «Թվիթեր»-ի համար առաջարկում է 43 մլրդ ԱՄՆ դոլար: Շրի Լանկայի արտաքին պարտքը 45 մլրդ ԱՄՆ դոլար է: Նա կարող է գնել այն ու անվանել իրեն Ցեյլոն Մասկ»,- ասել է Բահլը:

Իլոն Մասկը, ով վերջերս դարձել է «Թվիթեր»-ի ամենախոշոր բաժնետերը, առաջարկել է գնել ընկերությունը 41.39 մլրդ ԱՄՆ դոլարով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում