Պուտինն ու Ալիևը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների արդյունքները: Ընդ որում, ընդգծվել է անհրաժեշտությունը՝ լիարժեքորեն կյանքի կոչելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները, ինչպես նաև ակտիվացնելու տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Քննարկվել են հարցեր՝ կապված ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հայերեն English Français Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը