Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի բանակի բարեփոխումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 2-ին հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, պատվիրակությունը ղեկավարում էր Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և Իսրայելի վարչության պետ, փոխգնդապետ Մարի-ԱնյեսՊիկար-Շեսելին: Պատվիրակության կազմում էին նաև վարչության Կովկասի հարցերի պատասխանատու Ֆրանս Դոմինիսը և Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը:

Հանդիպման ընթացքում պատվիրակության խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է ռազմական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Քարտուղարը նաև մանրամասնել է բարեփոխումների ռազմավարական նպատակները, ընդգծելով, որ նման լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է:

Զրուցակիցները նաև քննարկել են բանակի բարեփոխումների ոլորտում երկկողմ հնարավոր համագործակցությունը: Մասնավորապես ընդգծել են ռազմական կրթության ոլորտում հետագա փոխգործակցությանկարևորությունը:

Հայերեն Français

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան