Ուկրաինայի զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմի պահպանում՝ Մարիուպոլից տարհանման ժամանակ. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ուկրաինական զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմի պահպանումը՝ Մարիուպոլից քաղաքացիական խաղաղ բնակչության տարհանելու և քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Զելենսկին հայտարարել է իր տեսաուղերձի ընթացքում:

«Ուկրաինական զորքերը երաշխավորում են լիակատար լռություն ողջ երթուղու երկայնքով, որպեսզի Մարիուպոլը ստանա սնունդ, ջուր, դեղամիջոցներ, իսկ Մարիուպոլի խաղաղ բնակիչները կարողանան մեկնել անվտանգ տարածք»,- ասել է Զելենսկին։

Հայերեն