Միջազգային

Ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի. Էմանուել Մակրոնն

1 րոպեի ընթերցում

Ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի. Էմանուել Մակրոնն

ԵՐԵՎԱՆ,26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի և կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Մակրոնը այս հայտարարությունը արել է Փարիզի արևմուտքում գտնվող «Պորտ-դե-Վերսալ» կենտրոնում բացված գյուղատնտեսական ցուցահանդես այցելելու ժամանակ:

«Այս պատերազմը երկար կտևի և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես շարունակվելու են: Դրա համար մենք պետք է պատրաստվենք», - ասել է Մակրոնը` գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին խոստանալով պետության աջակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում