Դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ուսումնական հաստատություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը` դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանի ուղեկցությամբ այցելել է Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ուսումնական հաստատություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել հաստատության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի, ինչպես նաև ռազմական հաստատության հայ ուսանողների հետ: Գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու բարեկամ երկրների միջև սերտ հարաբերություններին, ներկա ռազմական և ռազմավարական համագործակցությանը` հատուկ ուշադրություն բևեռելով երկու երկրների միջև բազմաոլորտ փոխշփումներն էլ ավելի զարգացնելու ու ընդլայնելու վրա։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Հունաստանի հետ ռազմական համագործակցության բաղադրիչը` կարևորելով այդ ոլորտում համագործակցության արդիականացման նշանակությունը` նոր սերնդի, արագ փոփոխվող, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով արձագանքելու նպատակով: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի անունից, որ տարիներ շարունակ այս ռազմական ուսումնարանը հատկացնում է տեղեր Հայաստանի համար։

Կրթական հաստատության հրամանատարի հետ հանդիպումից հետո ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն, ինչպես նաև գնդապետ Արթուր Դալիբալթյանը հանդիպել են հայ կուրսանտներին, ծանոթացել նրանց առօրյայի հետ, ուսումնական գործընթացին՝ մաղթելով հաջողություններ:

Հայերեն Русский

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26