Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն. գործը դատարանում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, 2021թ. հանդիսանալով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) աշխատակից, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, ստեղծել է հիշյալ ընկերության գործընկեր կազմակերպությունների պաշտոնական էլեկտրոնային փոստերին նմանվող հասցեներ ու նամակագրական կապ հաստատելով տվյալ ընկերության աշխատակիցների հետ՝ ներկայացել որպես գործընկեր կազմակերպությունների աշխատակից և նրանց ուղարկել հաշիվ ապրանքագրեր՝ պահանջելով փոխանցվելիք գումարը «Բիթքոին» տեսակի կրիպտոարժույթի տեսքով փոխանցել նախապես իր կողմից ստեղծված և տնօրինվող «Բիթքոին» դրամապանակի հաշիվներին։ Չարաշահելով ընկերության աշխատակիցների վստահությունը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 33 մլն ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Երևանի ավագանին չընդունեց հանրային տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը

Ձեր ստով մարդկանց գլուխը լցնում եք, թե տոմսը դառնում է 300 դրամ. քաղաքապետը` ընդդիմությանը

ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը ինքնին կառույցին անդամակցելու հայտ չի հանդիսանում. Պարույր Հովհաննիսյան

Իսպանիայում կալանվել է առագաստանավ, որի վրա եղել է 600 կգ թմրանյութ

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 48 000-ը

ՀՀ ԱԺ նախագահն ու Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գավառի ավագանին անցկացրել է ութերորդ նստաշրջանի առաջին նիստը

Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու անհրաժեշտություն է տեսնում

Սևանցի ծանրամարտիկները ոսկե և արծաթե մեդալ են նվաճել հանրապետական առաջնությունում

Բաքվում Ռուսական տունը դադարեցնում է իր գործունեությունը