Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 48 219-ի, որոնց մեծամասնությունը երեխաներ և կանայք են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։
Նույն ընթացքում վիրավորների թիվը հասել է 111 665-ի, մինչդեռ բազմաթիվ վիրավորներ և զոհերի մարմիններ դեռևս գտնվում են փլատակներում. շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության բրիգադներին չի հաջողվում հանել նրանց։
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 10 վիրավոր և ևս 11 զոհի մարմիններ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել 2024 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվել էր։ Հունվարի 19-ից կողմերի միջև գործում է հրադադար։ Պատանդների մի մասը վերադարձվել է՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։