Պենտագոնի ղեկավարը Եվրոպա իր առաջին այցի ընթացքում չի հայտարարի Կիևին օգնություն տրամադրելու մասին. լրատվամիջոց
1 րոպեի ընթերցում
![Պենտագոնի ղեկավարը Եվրոպա իր առաջին այցի ընթացքում չի հայտարարի Կիևին օգնություն տրամադրելու մասին. լրատվամիջոց](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/gwTSEaXQPOrZINC6QsN2Cgd4hYeqmCHOFmUYCmeN.webp)
ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթը Եվրոպա իր առաջիկա այցի ընթացքում չի հայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Associated Press-ը։
Հեգսեթը Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան է այցելելու փետրվարի 12-ին։ AP-ին հայտնի է դարձել, որ նա չի հայտարարի Կիևին նոր ռազմական օգնություն տրամադրելու մասին և, ընդհանրապես, չի նախատեսում հանդիպել Ուկրաինայի ներկայացուցիչներին: Դաշնակիցների հետ առաջիկա հանդիպման ընթացքում Պենտագոնի ղեկավարը նախատեսում է ավելի շատ լսել:
Փետրվարի 12-ին Բրյուսելում տեղի կունենա «Ռամշտայն»-ի ձևաչափով հանդիպումը, ինչպես նաև Եվրամիության երկրների և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։