Մեքսիկան մտադիր է Թրամփի հետ քննարկել պողպատի մատակարարման մաքսատուրքերը
1 րոպեի ընթերցում
![Մեքսիկան մտադիր է Թրամփի հետ քննարկել պողպատի մատակարարման մաքսատուրքերը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/DeAiRCV16Ls4eRIwPLwXRetEHJB3BqZYvcqFwC1Z.webp)
Մեքսիկան չարդարացված է համարում ԱՄՆ պողպատի մատակարարման մաքսատուրքերը և մտադիր է խորհրդակցություններ անցկացնել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին լրագրողներին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը։
«Մենք ավելի շատ պողպատ ենք ներմուծում ԱՄՆ-ից, քան արտահանում։ Այս տուրքերը արդարացված չեն և անտրամաբանական են: Մենք խորհրդակցություններ կանցկացնենք Թրամփի նոր վարչակազմի հետ և կներկայացնեն Մեքսիկայի փաստարկները»,- ասել է նա: