Թրամփը հայտնել է կառավարությունում միլիարդավոր դոլարների վատնման մասին
1 րոպեի ընթերցում
![Թրամփը հայտնել է կառավարությունում միլիարդավոր դոլարների վատնման մասին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/52TmeTXTRwnzvaD5JJ4X7o4YGsNCq66n9ZvhBSCh.webp)
ԱՄՆ կառավարությունում միլիարդավոր դոլարների խարդախություններ, յուրացումներ և չարաշահումներ են հայտնաբերվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ հետաքննությունը կշարունակվի:
«Մեր կառավարության հետաքննության ընթացքում արդեն հայտնաբերվել են միլիարդավոր դոլարների խարդախություններ, յուրացումներ և չարաշահումներ », - գրել Է Թրամփը:
Նրա խոսքով՝ այժմ ակտիվիստներն ու քաղաքականացված դատավորները ցանկանում են դանդաղեցնել կամ կասեցնել այս գործընթացը: ԱՄՆ նախագահը հայտարարության մեջ կոչ է արել նույն տեմպով շարունակել աշխատանքները։