OpenAI-ի ղեկավարը կարեկցանք է հայտնել Մասկին
2 րոպեի ընթերցում
![OpenAI-ի ղեկավարը կարեկցանք է հայտնել Մասկին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/quoJ6bMNa4UA6jWiMVp40NM9vtCmV3bgiVb2Y376.webp)
Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության՝ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը, հայտարարել է, որ ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարն ու ձեռնարկատեր Իլոն Մասկը ողջ կյանքում իրեն անապահով է զգում և երջանիկ չի թվում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին Սեմ Ալթմանը ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Մասկի ցանկությունը՝ ձեռք բերել OpenAI-ի գործունեությունը վերահսկող ոչ առևտրային կազմակերպությունը, պայմանավորված է իրեն պատկանող xAI-ի անորոշությամբ, Ալթմանը հայտարարել է. «Նա, ամենայն հավանականությամբ, ամբողջ կյանքում իրեն անվստահ է զգում։ Ես ցավում եմ նրա համար: Չեմ կարծում, որ նա երջանիկ մարդ է, ես իրոք ցավում եմ»;
Ավելի վաղ OpenAI-ի ղեկավարը մերժել էր ներդրողների կոնսորցիումի առաջարկը՝ ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար և ձեռնարկատեր Իլոն Մասկի գլխավորությամբ, գնելու շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը վերահսկում է OpenAI-ն ։ Axios-ին տված հարցազրույցում Ալթմանը ակնարկել է, որ Մասկը ցանկանում է ձեռք բերել Open AI-ը, քանի որ նա հանդիսանում է ընկերության մրցակիցը և չի կարող հաղթել նրան շուկայում։