Մարզեր

Գավառի ավագանին անցկացրել է ութերորդ նստաշրջանի առաջին նիստը

4 րոպեի ընթերցում

Գավառի ավագանին անցկացրել է ութերորդ նստաշրջանի առաջին նիստը

Կայացել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի առաջին նիստը, որը վարել է  համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը ներկայացրել է   «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին» հարցը։

«Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքն աճուրդով օտարելու և մեկնարկային գին սահմանելու», «Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը գնահատելու և աճուրդային կարգով օտարելու», «Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգելու», «Համայնքային սեփականություն հանդիսացող խանութը և սպասարկման համար նախատեսված հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու», «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու և «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ում համայնքի լիազորված ներկայացուցիչ նշանակելու մասին» հարցերը զեկուցել է համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանը։

Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը ներկայացրել է  «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին» հարցը։

«Դրամական աջակցություններ տրամադրելու մասին» հարցը զեկուցել է  համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարսենիկ Խաչատրյանը։          Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Բաբինյանը զեկուցել է  «2024  թվականի գույքագրման  և  դուրսգրման  ենթակա հիմնական  միջոցների
 և փոքրարժեք արագամաշ առարկաների փաստաթղթերի հաստատման մասին» հարցը։  

«Ծաղկաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը մրցութային կարգով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու և տարեկան վարձավճար սահմանելու մասին»  հարցը ներկայացրել է  համայնքապետարանի աշխատակազմի  գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արծրուն Ղուրշուդյանը, իսկ «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու և սահմանված արտոնությունները Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից փոխհատուցելու մասին» հարցը՝ ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Գևորգ Աղլամազյանը։

Հաջորդ նիստի օր է նշանակվել 2025 թվականի մարտի 10-ը: 

Օրակարգում ներառված բոլոր հարցերը հաստատվել են  քվեարկությամբ։

Ավագանու նիստին մասնակցել են  նաև «ՔՀԿ-ների կարողությունների զարգացում» ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացվող «ՏԻՄուսույց» ծրագրի երիտասարդները, ովքեր համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին ուղղել են  իրենց հետաքրքրող հարցեր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում