Հասարակական

Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքը

ԳԱՎԱՌ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել և ընթանում են մարտ ամսից՝ ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից,  թիվ 3 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 84 մլն դրամ, որի 80 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 20 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է նոր տանիքի կառուցում, շենքի ներքին և արտաքին հարդարում, նոր դռների և պատուհանների տեղադրում, բակի բարեկարգում և կահավորում։ 

Օգոստոսի 26-ի դրությամբ արդեն իրականացվել է շինաշխատանքների մոտ 60 տոկոսը։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում կբացվի ևս երկու խումբ՝ նախատեսված 60 սանի համար։ 

«Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզը, որը գործում է քաղաքի կենտրոնական հատվածում, այժմ աշխատում է 4 խմբով, ուր ընդգրկված է 120 երեխա՝ նախկինում հիմնանորոգված երկու մասնաշենքերում։ Երրորդ մասնաշենքի շահագործումից հետո մանկապարտեզն արդեն կգործի 6 խմբով՝ նախատեսված 180 սանի համար»,-ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում