Միջազգային

Էմանուել Մակրոնը կարող է Ռուսաստանի հետ կարևորագույն բանակցողը դառնալ Արևմուտքի կողմից. CNN

2 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնը կարող է Ռուսաստանի հետ կարևորագույն բանակցողը դառնալ Արևմուտքի կողմից. CNN

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի հետ բանակցող առանցքային դեմքը դառնալ՝ փոխարինելով Անգելա Մերկելին, որը թողել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին ասվում է CNN հեռուստաալիքի կայքում զետեղված վերլուծական հոդվածներից մեկում:

Ֆրանսիայի նախագահը փետրվարի 7-ին Ռուսաստանում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ փետրվարի 8-ին մեկնելու է Կիև: Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ նրա՝ ՌԴ այցելելու նպատակը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վատթարացումը կանխելն է:

Կրեմլում ընդգծում են, որ բանակցությունների ընթացքում Պուտինն ու Մակրոնը նախ և առաջ քննարկելու են անվտանգության երաշխիքները:

Ռազմաքաղաքական իրավիճակն Ուկրաինայի շուրջ շարունակում է լարված մնալ: Արևմուտքի և մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներում լուրջ մտահոգություն կա, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմական ներխուժում իրականացնել Ուկրաինայի տարածք: Պաշտոնական Մոսկվան անհիմն է համարում այդ տեղեկությունները: Մինչ Արևմուտքի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանի ենթադրյալ ռազմական ներխուժումն է Ուկրաինա, իր հերթին Ռուսաստանի հիմնական մտահոգությունը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է դեպի Արևելք, այդ թվում կառույցին Ուկրաինայի հնարավոր անդամակցումը: ԱՄՆ-ն շեշտում է, որ Ռուսաստանի պահանջը հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում