Միջազգային

Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա, որտեղ անցկացվելու են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ նախագահ Մակրոնն ասել էր, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ լավատեսորեն է տրամադրված, սակայն չի հավատում «հանկարծակի հրաշքներին»։ Ֆրանսիայի նախագահի խոսքով, իր այցի նպատակն է թույլ չտալ իրավիճակի վատթարացում Ուկրաինայի շուրջ:

Բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում