Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2467 նոր դեպք. մահացել է 5 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում փետրվարի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 389 հազար 957 դեպք, որից 350 հազար 636-ը`առողջացման, 8086-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 29 հազար 681 բուժառու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Մեկ օրում կատարվել է 6640 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2467 նոր դեպք, առողջացել է 2280 քաղաքացի, արձանագրվել է մահվան 5 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 778 հազար 485-ի:
Կարդացեք հոդվածը` Русский