1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ամբողջ տարածքում փետրվարի 3-ին, փետրվարի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին, 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որօդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Փետրվարի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ:
Արցախում փետրվարի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: