Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26ՀՈՒՆՎԱՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխարհում հունվարի 26-ին նշվում է Մաքսավորի միջազգային օրը: Հենց այդ օրը՝ 1953 թ. հունվարի 26-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում իր աշխատանքն է սկսել մաքսային համագործակցության խորհրդի առաջին նստաշրջանը։ Ըստ էության` այդ օրը կարելի է համարել Համաշխարհային մաքսային կազմակերպության ծննդյան օր։ Այդ ժամանակ կազմակերպությունում ընդգրկված էր 17 երկիր, այժմ անդամների քանակն աճել է ավելի քան տասը անգամ։

-1924 թ. հունվարի 26-ին ծնվել է Ռաֆայել Ղազարյանը՝ հայ ռադիոֆիզիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1978), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986-ից)։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ (1988-1990):

-1925 թ. հունվարի 26-ին ծնվել է Փոլ Նյումանը՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ում համարում են Հոլիվուդի սյուներից մեկը։ Կինոյի պատմության, թերեւս, ամենահայտնի կապուտաչյա դերասանը։ 10 անգամ ներկայացվել է «Օսկարի», որից 8-ը՝ «Օսկար» լավագույն դերասանի համար հեղինակավոր անվանակարգում։

-1934 թ. հունվարի 26-ին Գերմանիայի եւ Լեհաստանի միջեւ պայմանագիր ստորագրվեց իրար վրա չհարձակվելու մասին:

-1972 թ. հունվարի 26-ին հարավսլավական «JAT» ընկերության «McDonnell Douglas DC-9» մակնիշի ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետեւանքով զոհվեց 26 մարդ:

-1837 թ. հունվարի 26-ին Միչիգանը դարձավ ԱՄՆ-ի 26-րդ նահանգը:

-1922 թ. հունվարի 26-ին Երեւանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը:

-1950 թ. հունվարի 26-ին Հնդկաստանը դարձավ անկախ պետություն:

-1965 թ. հունվարի 26-ին հինդին դարձավ Հնդկաստանի պետական լեզոնւ:

-1980 թ. հունվարի 26-ին Իսրայելն ու Եգիպտոսը հաստատել են դիվանագիտական կապեր:

-1909 թ. հունվարի 26-ին ծնվել է Մհեր Աբեղյանը՝ հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1960)։ Մանուկ Աբեղյանի որդին։

Ա. Հ.

Հայերեն

Պակիստանը հայտարարել է, որ ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է պաշտպանվելու համար

Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան

Պարեկներն ապրիլի 21-ից 28-ը Երևանում հայտնաբերել են 4 073, մարզերում՝ 13 960 խախտում

SIL Insurance-ը նշեց իր 25-ամյակը՝ վերաբրենդավորումով ազդարարելով նոր մեկնարկ

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա. Նիկոլ Փաշինյան

Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտոնական էջում

Էստոնիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան