Հայաստան

Էստոնիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում

1 րոպեի ընթերցում

Էստոնիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում

Բարեփոխումների ճանապարհին ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կարող է շատ լավ խթան լինել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Էստոնիայից, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում նշեց Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։

«Հայաստանը բավական շատ քայլեր է կատարել, մասնավորապես, ազատվել ռուսական ազդեցությունից, որոշումներ կայացրել սահմանային պաշտպանության հետ կապված։ Սա գիտակցված ընտրություն է և, կարծում եմ, որ սկզբունքային որոշումներ են», - ասաց Էստոնիայի վարչապետը։

Նա ընդգծեց, որ էստոնիան պատրաստ է այս ճանապարհին օգնել Հայաստանին, մասնավորապես, թվային ոլորտում ունեցած մեծ ու հաջողված, ինչպես նաև արդարադատության ոլորտում գրանցած էական բարեփոխումների փորձով։

«Բարեփոխումների նպատակն է լավարկել մարդկանց կյանքի որակը։ Ես շատ էապես աջակցում եմ այս մոտեցմանը», -հավելեց Քրիստեն Միխալը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում