Պարեկներն ապրիլի 21-ից 28-ը Երևանում հայտնաբերել են 4 073, մարզերում՝ 13 960 խախտում
2 րոպեի ընթերցում

ՀՀ մայրաքաղաքում ապրիլի 21-ից 28-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։
«Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 303, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 244, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 36 և 1615 այլ իրավախախտում։ 135 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 320-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 57-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 50-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 92 անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13 960 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվելով 244 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 234, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 611, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 3 229, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 209, վարելու ընթացքում ծխելու՝ 379, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 523, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 29, արագության գերազանցման՝ 2 100 և 4 247 այլ իրավախախտում։ 408 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1 389-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 434-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 9 բեռնատար, 146-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 36 անձ։