Ադրբեջան

Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի

Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր է Էստոնիայի և Եվրոպայի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Էստոնիայից, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում նշեց Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։

«Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել։ Այդ հարցում, պարոն Փաշինյան, ձեր մասնակցությունը շատ կարևոր է եղել։ Հուսով եմ, որ շուտով պայմանագիրը կստորագրվի», - ասաց Էստոնիայի վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում