Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
1 րոպեի ընթերցում

Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի ու Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Վրաստանի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: