Միջազգային

Ուկրաինայի ԱԳՆ հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում ռազմական գործողությունների Դոնբասում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ԱԳՆ հայտարարել է, որ  Կիևը չի պատրաստվում ռազմական գործողությունների Դոնբասում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան չի պատրաստվում ռազմական գործողությունների երկրի արևելքում: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ Ուկրաինայի կողմից Դոնբասում «ռազմական գործողության» նախապատրաստման մասին, չի համապատասխանում իրականությանը։ «Նորմանդական ձևաչափը» ցույց է տալիս, որ Ուկրաինան կողմ է քաղաքական-դիվանագիտական ճանապարհով զինված հակամարտությունը լուծելուն»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Նիկալենկոյի խոսքով՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և հարնապետության պատվիրակությունը՝ Դոմբասում կարգավորման կոնտակտային խմբում, կատարել են հսկայական աշխատանք՝ երեկոյան հրադադարի հասնելու համար:

ԱԳՆ-ն նաև կոչ է արել Ռուսաստանին կենտրոնանալ հրադադարի մասին պայմանավորվածությունների կատարման և Ուկրաինայի արևելքում միջազգային զինված հակամարտության դադարեցման վրա։ «Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանազատման գծի երկու կողմերում գտնվող մարդիկ արժանի են խաղաղության և հանգստության, հատկապես ամանորյա տոների նախաշեմին»,- ասել է Նիկոլենկոն։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ուկրաինան կարող է նոր ռազմական գործողություն նախապատրաստել Դոնբասի դեմ, իսկ արևմտյան երկրները նախօրոք կոչ են անում Ռուսաստանին չմիջամտել մոտալուտ հակամարտությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում