Ավստրիան կորոնավիրուսի պատճառով խստացնելու է սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան կորոնավիրուսի պատճառով դեկտեմբերի 27-ից կխստացնի սահմանափակումները: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ավստրիայում կորոնավիրուսի հարցերով համակարգող ճգնաժամային կենտրոնի ղեկավար Կատարինա Ռայխը:

Նա, մասնավորապես, հայտնել է, որ կրճատվելու է հանրային սննդի վայրերի աշխատաժամանակը:

Խոսելով ամանորյա տոնակատարությունների մասին՝ նա խորհուրդ է տվել հավաքվել առավելագույնը 25 հոգով: Նա հորդորել է Ամանորը դիմավորել պատվաստված և նախօրեին թեստավորված անձանց շրջապատում:

Հայերեն