Աշխարհ

Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ

1 րոպեի ընթերցում

Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ

Գերմանիայի Մյունխեն քաղաքի Միլբերտսհոֆեն շրջանում հունիսի 20-ի լուսադեմին երկաթուղային կամրջի վրա երկու բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է մեկ մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ բախումից հետո երկու վագոններ դուրս գալով գծերից՝ գրեթե հինգ մետր բարձրությունից կամրջից ընկել են Շլյայսհայմերշտրասե փողոց։ Ոստիկանության տվյալներով՝ վթարի պահին վագոնները դատարկ են եղել։

Դեպքը տեղի է ունեցել տեսակավորման կայարանի մոտ, որտեղ գնացքները շարժվում են ցածր արագությամբ։ Մասնագետները նշում են, որ նման տարածքներում գնացքները հաճախ են դուրս գալիս գծերից, քանի որ երկաթուղային ազդանշանները կարող են աննկատ մնալ։

Վթարի պատճառներն ուսումնասիրվում են։

Ավդելի վաղ հայտնել էինք նաև, որ հունիսի 19-ին Անգլիայի Բեդֆորդ քաղաքի կայարանի մոտ երկու գնացքների բախման հետևանքով զոհվել էր մեքենավարներից մեկը, 89 մարդ ստացել էր տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում