Աշխարհ

Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները

Ճապոնիայի կառավարությունը որոշել է հուլիսից բարձրացնել օտարերկրացիների համար մուտքի վիզաների տրամադրման վճարները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Kyodo News-ը։

Մեկանգամյա մուտքի վիզայի վճարը կբարձրանա հնգապատիկ՝ 18 դոլարից հասնելով 90 դոլարի։ Բազմակի մուտքի վիզայի տրամադրման վճարը 36 դոլարից կդառնա 180 դոլար։

Գործակալության փոխանցմամբ՝ սա Ճապոնիայում վիզաների վճարների առաջին բարձրացումն է 1978 թվականից ի վեր։ Որոշումը պայմանավորված է գնաճով և իենի արժեզրկմամբ։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Կառավարությունը չի կարծում, թե այս քայլն անմիջական ազդեցություն կունենա զբոսաշրջության վրա։

Վիզաների վճարների բարձրացմամբ՝ Ճապոնիան նախատեսում է դրանք մոտեցնել «Մեծ յոթնյակի» երկրների մակարդակներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում