Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այե մասին գրել է Truth Social-ի էջում։
«Քիր Սթարմերը հրաժարական կտա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից։ Նա խայտառակ կերպով ձախողվել է երկու կարևոր ոլորտներում՝ միգրացիա և էներգետիկա։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- գրել է Թրամփը։
Մեծ Բրիտանիայի հրաժարականի մասին վերջին օրերին պարբերաբար գրում են միջազգային լրատվամիջոցները։ Որպես պատճառ նշվում է Սթարմերի՝ իշխող Լեյբորիստական կուսակցության ներսում աջակցության կորուստը։ Սթարմերն այդ լուրերի ֆոնին օրեր առաջ հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։