Աշխարհ

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերացնում է բնակչության համար այն  բոլոր սահմանափակումները, որոնք շարունակում էին գործել Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող շրջաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրությունը տարածվել է ԻՊԲ-ի Telegram ալիքում։

«Սկսած 2026 թվականի հունիսի 22-ի ժամը 6:00-ից՝ շփման գծի շրջանում բոլոր սահմանափակումները կվերացվեն», - նշված է հաղորդագրության մեջ։

ԻՊԲ-ն հավելում է, որ այդ շրջանի բնակավայրերը մասնակի ակտիվությունից կանցնեն ակտիվության լիարժեք մակարդակի՝ առանց սահմանափակումների։

Ավելի վաղ սահմանափակումները փուլ առ փուլ վերացվել են Իսրայելի մնացած տարածքում։

Հունիսի 21-ին ԻՊԲ-ի Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը Լիբանանում հայտարարված հրադադարը որակել է որպես անկայուն և զինվորականներին հրամայել է պահպանել պատրաստության բարձր մակարդակը մարտական գործողությունների վերսկսման դեպքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում