Աշխարհ

Մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյմոն

1 րոպեի ընթերցում

Մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյմոն

Ֆրանսիական Ubisoft ընկերության համահիմնադիր Կլոդ Գիյմոն մահացել է Ֆրանսիայի արևմուտքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է 20 Minutes պորտալը։

Ֆրանսիացի լրագրողների տվյալներով՝ Cessna 42 մասնավոր ինքնաթիռը հունիսի 19-ին վթարի է ենթարկվել Ատլանտյան Լուար դեպարտամենտում։ Վթարի հետևանքով մահացել է երկու մարդ, որոնցից մեկը 69-ամյա Գիյմոն է։

Le Figaro-ն, վկայակոչելով իր աղբյուրներին՝ հայտնում է, որ ձեռնարկատերն ինքն է վարել ինքնաթիռը։ Ըստ լրատվամիջոցների՝ նա ուղևորվում էր Լա Բոլ ավիաակումբում (որի անդամ էր) կազմակերպված միջոցառմանը։

Ubisoft-ը համակարգչային խաղերի մշակմամբ զբաղվող աշխարհահռչակ ընկերություն է, որի ստեղծած խաղերից են Assassin's Creed-ը, Prince of Persia-ն, Far Cry-ը և Watch Dogs-ը։

Ընկերությունը 1986 թվականին հիմնադրել են Գիյմո հինգ եղբայրները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում