Միացյալ Նահանգներ

Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը

Նյու Յորքի Բրուքլին թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել պատմական հուշարձան համարվող173-ամյա  եկեղեցում։ Արագ տարածվող հրդեհից հետո եկեղեցու զանգակատունը փլուզվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Նյու Յորքի հրշեջ ծառայությանը։

Հրդեհը բռնկվել է ժամը 13։20-ի սահմաններում, Սաութ Բուշվիքի ռեֆորմացված եկեղեցում՝ Բուշվիք պողոտայի և Հիմրոդ փողոցի մոտակայքում։ Տեսանյութերում երևում է, որ կրակն ու թանձր ծուխը տարածվել են շինության զանգակատան հատվածից։

Դեպքի վայր է մեկնել հրշեջների և շտապօգնության՝ շուրջ 190 աշխատակից։ Նյու Յորքի հրշեջ ծառայության տվյալներով՝ կրակը հիմնականում մարվել է ժամը 15։35-ի սահմաններում։ Հրդեհի պատճառը դեռ պարզվում է։

Հաղորդվում է, որ հրդեհի մարման աշխատանքների ընթացքում մեկ հրշեջ թեթև վնասվածք է ստացել։ Նա բուժօգնություն է ստացել տեղում և հրաժարվել հետագա բժշկական օգնությունից։

Եկեղեցին կառուցվել է 1853 թվականին և համարվում է Նյու Յորքի պատմական հուշարձաններից մեկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում