Իրան

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

1 րոպեի ընթերցում

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանն արձագանքելով Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիային՝ դարձյալ փակել է Հորմուզի նեղուցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Իրանը վերստին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ այդ կերպ պատասխանելով Լիբանանի նկատմամբ Իսրայելի շարունակական հարձակումներին և իրանա-ամերիկյան փոխըմբռնման հուշագրով սահմանված համընդհանուր հրադադարի վերաբերյալ դրույթի խախտմանը Միացյալ Նահանգների կողմից։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ռազմական հրամանատարությունը։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից իր խոստումների կոպիտ խախտումը և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի առաջին կետը չկատարելը, ինչպես նաև Լիբանանի հարավում Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումները՝ Հորմուզի նեղուցը հայտարարվում է փակված»,- նշված է հայտարարությունում, որի տեքստը ներկայացրել է Իրանի պետական ​​հեռարձակողը՝ IRIB-ը։

Նշվում է, որ Լիբանանի դեմ ագրեսիայի շարունակվելու դեպքում Թեհրանը կձեռնարկի նոր քայլեր՝ նշված պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում