Ռուսաստան

Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկում մաչետեով հարձակում է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկում մաչետեով հարձակում է տեղի ունեցել

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում մաչետեով զինված անձը հարձակվել է առևտրի կենտրոնի այցելուների վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով «Shot» տելեգրամյան ալիքին։

Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին՝ Կրասնոդարի West Mall առևտրի կենտրոնում։

Հաղորդվում է, որ հարձակումից հետո առևտրի կենտրոնում խուճապ է սկսվել, իսկ այցելուները փորձել են դուրս գալ տարածքից։

Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով մեկ կին զոհվել է։ Եվս մի քանի մարդ, այդ թվում՝ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը, վնասվածքներ են ստացել։

Հարձակվողը ձերբակալվել է։ ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի փոխանցմամբ՝ նրա հետ աշխատում են ոստիկանները։

Shot-ի տվյալներով՝ ձերբակալվածը 19 տարեկան է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում