«Դասարվեստ» ծրագրի շրջանակում Ազգային պատկերասրահում պահվող կտավները կցուցադրվեն ՀՀ մարզերում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով Հայաստանի ազգային պատկերասրահի հետ, կյանքի կկոչի «Դասարվեստ» ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ ծրագրի շրջանակում կտավը «կայցելի» ՀՀ մարզեր:

«Այդ ծրագրով կփորձենք դարձյալ բարձրացնել մշակութային արժեքը, մշակութային օբյեկտի ընկալումը մասնավորապես աշակերտների շրջանում»,-շեշտեց Արա Խզմալյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ տարբեր մշակութային հաստատությունների հետ համագործակցությամբ մինչ օրս հաջողությամբ իրականացրել են «ԴասԱ», «Դասարան+դասական», «Արար», «Մեկնարկ» և մի շարք այլ կրթական նախաձեռնություններ, որոնք հաջողել են:

Հայերեն