Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել ենՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը: Այս համատեքստում առաջնային է համարվել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործունեությունը ահաբեկչության, ծայրահեղականության, միգրացիոն անվտանգության, կենսաբանական անվտանգության, թմրանյութերի տարածման դեմ ուղղված քաղաքականության մշակման հարցերում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմանների լարվածության թուլացմանը նպաստելու վերաբերյալ: Այստեղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է աֆղանցի փախստականների կողմից դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներ միգրացիոն հոսքերի հավանականության բարձրացումը՝ որակելով այն որպես միգրացիոն մարտահրավեր:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ընդգծելով, որ այն Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող մարտահրավեր է: Այս համատեքստում երկուստեք կարևորել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի պայմանների ապահովումը:

Հայերեն English Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան