ՀՀ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Համոզված եմ, որ Ձեր փորձառության և հմուտ կառավարման շնորհիվ մեր հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալի հաջողություններ կարձանագրի տնտեսության առաջընթացի և բարեկեցության ապահովման գործում:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանն ու Իրանը հետևողական են ձևավորված միջպետական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հարցում:

Մեր երկրներին կապում է սերտ բարեկամությունը, որի հիմքում պատմական և քաղաքակրթական ընդհանուր արժեքներն են: Ողջունելի է, որ երկկողմ հարաբերություններն ընդլայնվում են տարբեր ոլորտներում` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Հայ-իրանական բարիդրացիական կապերն այսօր էլ առանձնանում են մեր ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ և հարգանքով:

Հայաստանը կարևորում է Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը, որը կարևորագույն պայման է մեր պետությունների բարգավաճման ու տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման համար:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք հանդիպելու և զրուցելու տարածաշրջանային, միջազգային և երկկողմ գործակցությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, ինչը, անտարակույս, կնպաստի հարաբերությունների զարգացման դրական դինամիկային»:

Հայերեն العربية Français Русский

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին