67-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է 42-ամյա որդին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ 67-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի՝ 1979թ. ծնված որդին է: Վերջինս ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ըստ նախնական տվյալների՝ 2021թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 18:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկում առկա է կնոջ դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերոհիշյալ հասցեում, ննջասենյակի հատակին մեջքի վրա պառկած դիրքով հայտնաբերել է գլխի շրջանում ակնհայտ մարմնական վնասվածքների տեղակայումներով՝ նույն հասցեում բնակվող 67-ամյա կնոջ դին:

Նախնական զննությամբ, բացի գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներից արյունազեղման ձևով մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի պարանոցի առաջային մակերեսին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի

ՌԴ Պետդումայից հայտնում են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս

Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան

Երասխ գյուղում գազի բալոնի պայթյունից երեք բնակիչ է տուժել

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը նոր քայլ է խաղաղության հասնելու ճանապարհին․ Մեհդի Սոբհանի

Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է F-16 և Mirage 2000 կործանիչներ

Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի հարաբերությունները հեռու պահել ամեն կողմից եկող ճնշումների ազդեցությունից. ՀՀ-ում Իրանի դեսպան